Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ 13 օր է՝ հայերը ցույցեր են անում: Դրանց մասնակցելու համար ԱՄՆ-ի հյուսիս արեւելյան հատվածում գտնվող Կոնեկտիկուտ նահանգից 2 ժամ ճանապարհ է կտրել ու եկել մի զույգ՝ Սուրենը եւ Մանիկը, ինչը շատ ոգեշնչող է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աստրիդը՝ լուսանկարներ հրապարակելով:
«Երիտասարդ ցուցարար Մելանյան՝ Փարիզից, ֆրանսերեն զրուցում է ալբանացու հետ պատմելով Կոսովոյի պատմությունը ու նշելով, թե որքան նման է Արցախում իրավիճակը այդ պատմությանը: Իհարկե, Արցախը հայկական հող է, բայց թուրքերը…միայն պատերազմ գիտեն»,-գրել է օգտատերը՝ հիշեցրելով Հայոց ցեղասպանության մասին:
Նա նաեւ գրել է, որ պայքարի յուրաքանչյուր փոքր քայլ ալիքվելու ազդեցություն ունի, ուստի կոչ է արել այլ հայերի եւս միանալ բողոքի գործողություններին՝ ի պաշտպանություն Արցախի:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ