«Ազատություն». Չնայած ռուս-ուկրաինական պատերազմին, Яндекс-ի տաքսի ծառայության Yango և Yandex Go հավելվածները Ռուսաստանից դուրս գործում են շուրջ երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Հավելվածն ունենալու դեպքում որևէ խնդիր չկա որտեղ եք տաքսի պատվիրում՝ Ղազախստանում, Իսրայելում, թե Հայաստանում կամ Վրաստանում։ Բայց տվյալները մի տեղ են հավաքվում՝ Ռուսաստանում։
Տաքսի ծառայության բոլոր տվյալների բազան գտնվում է Ռուսաստանում։ Ֆիզիկական և լոգիստիկ որևէ տարանջատում չկա, որ ռուսական մասի տվյալները պահվեն Ռուսաստանում, իսկ միջազգային մասի տվյալները դրսում։ Մի ժամանակ Ֆինլանդիայում ևս Яндекс-ը տվյալների բազա ուներ, բայց ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից այն չի գործում, ռուսները դադարեցրել էին այդ բազայում տվյալների մշակումը առաջին հերթին պաշտպանելով իրնեց քաղաքացիների անձնական տվյալները, որոնք կարող էին Արևմուտքի համար հետաքրքրություն ներկայացրել։ Իսկ Яндекс-ի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցների հետո այդ կենտրոնը հոսանքազրկվել է։
Բոլոր տվյալները հավաքում են Ռուսաստանում և մշակվում երեք կենտրոններում, որոնք գտնվում են Մոսկվայի, Ռյազանի և Վլադիմիրի մարզերում, ևս մեկ կենտրոն կառուցվում է Կալուգայում։ Ընդ որում՝ բոլոր տվյալները կրկնօրինակված են, որպեսզի եթե կենտրոններից մեկում ինչ-որ խափանում լինի, ապա նույն տվյալները հասանելի լինեն մյուս կենտրոններից։
Սեպտեմբերի 1-ից ФСБ-ի համար Яндекс-ի հաճախորդների անձնական տվյալների ինֆորմացիան կարող է շուրջօրյա հասանելի լինել, առանց լրացուցիչ հարցումների ու խնդրանքների։
Կարդացեք նաև
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ինֆորմացիայի տարածման ռեեստրում ընդգրկված ընկերությունների տվյալները շուրջօրյա հասանելի են լինելու ФСБ-ին։ Իսկ Яндекс-ի տաքսի ծառայությունը այդ ռեեստրում ընդգրկվել է ռուս – ուկրաինական պատերազմի նախաշեմին։
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: