Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական և անձնական խիզախության դրսևորում». «Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում

Օգոստոս 10,2023 10:51

«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում՝ այն համարելով որպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ալիևա-փաշինյանական օրակարգին Արցախի պետականության կողմից ինստիտուցիոնալ դիմադրության հստակ դրսևորում և Արցախի հանրային առողջ ուժերը համախմբելուն ուղղված կարևոր քայլ։

Մեր գոհունակությունն ենք հայտնում այն կապակցությամբ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը այժմ նախագահում է մի քաղաքական գործիչ, որն իր գործունեությամբ մշտապես ի ցույց է դրել պետականամետ կեցվածք և նվիրվածություն մեր ազգային շահերին, և իր փորձառությամբ ընդունակ է ամրապնդել Արցախի թուլացած պետական համակարգը:

Դավիթ Իշխանյանի կողմից պետական այս կարևորագույն ինստիտուտի գործունեությունը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնելը Արցախում առկա անվտանգային սուր ճգնաժամի պայմաններում գնահատում ենք նաև որպես քաղաքական և անձնական խիզախության դրսևորում, և հայտնում ենք մեր զորակցությունն ու պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու դժվարին գործում:

«Համախմբում» շարժման խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031