ԱՀ նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը
Լուսանկարում Ստեփանակերտի հ.3 մանկապարտեզի տնօրեն Լարիսա Վլադիմիրի Առստամյանն է: Երեխաների՝ թխվածք ուտելու երազանքն անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով։ Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այս որակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս ծանր իրավիճակը։
Եկե’ք իրար օգնենք, կիսվենք ունեցածով, հավատանք մեկմեկու և յուրաքանչյուրս մեր ձևով փրկենք իրար։
Պաշարված Արցախ։ Օր 242։
Կարդացեք նաև
Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը ուշի ուշով հետևող սադիստներ։