Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի նման քայլից հետո նախարարությունների ուղիղ կեսը արագ-արագ դրոշներ է գնել, որ խուսափի աշխատանքից ազատման դիմումներ ստորագրելուց. «Ժողովուրդ»

Օգոստոս 10,2023 10:14

2019 թվականի ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Մաքսատան փնթի վիճակի պատճառով, Փաշինյանի հրահանգով, աշխատանքից ազատվեցին աշխատակիցներ, որոնց սենյակում Փաշինյանը նկատել էր կեղտոտ եւ փոշոտ դրոշ, որը նետված է եղել անկյունում։ Այս իրադարձությունից հետո մենք փորձեցինք պարզել, թե որ նախարարությունը ինչ քանակի և գնի դրոշներ է գնել այս դեպքից հետո։
Այսպիսով, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականի ապրիլի 10-ից մինչև սույն թվականի հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում դրոշ ձեռք բերելու համար կնքել է մեկ պայմանագիր՝ 140 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Արդարադատության նախարարությունը նույն ժամանակահատվածում կնքել է 4 պայմանագիր՝ 408 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կնքել է 3 պայմանագիր՝ 1 մլն 85 հազար դրամ ընդհանուր արժեքով։ ԲՏԱ նախարադությունն այս գործարքներում ներառել է ոչ միայն դրոշներ, այլ նաև զինանշաններ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, կնքելով 5 պայմանագիր, գնել է 8 մլն 980 հազար դրամ ընդհանուր արժեքով դրոշներ, դրոշակաձողեր, զինանշան և պատի ժամացույց։

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Փաշինյանի նման քայլից հետո նախարարությունների ուղիղ կեսը արագ-արագ դրոշներ են գնել, որ Փաշինյանի այցից հետո խուսափեն աշխատանքից ազատման դիմումներ ստորագրելուց։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031