Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրելիուս Լանդսբերգիսի թվիթերյան գրառմամբ նշել էր․ «Արարատ Միրզոյանի հետ զրույցի ընթացքում մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի արգելափակման սարսափելի մարդասիրական հետևանքների վերաբերյալ: Չափազանց կարևոր է ապահովել անարգել տեղաշարժը՝ ԱՄԴ-ի կարգադրությանը համապատասխան: Վերահաստատեցի իմ հաստատակամ համոզմունքը համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու բացարձակ անհրաժեշտության վերաբերյալ»։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ի պատասխան դիմել է Լիտվայի արտաքին գործերի նախարարին՝ առաջարկելով Հայաստանին կոչ անել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել խաղաղ բանակցություններում, այլ ոչ թե խաթարել «խաղաղ գործընթացը»։
«Լաչինի ճանապարհը Հայաստանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում օգտագործվել է այլ նպատակներով։ Ցավոք, այս տարիների ընթացքում Լիտվան լռություն է ցուցաբերել»,–գրել է նա։
Կարդացեք նաև
Spoke with @AraratMirzoyan, expressed concern about the dire humanitarian consequences of the blocking of the Lachin corridor. Crucial to ensure unimpeded movement as ordered by ICJ. Reiterated firm belief in absolute necessity of working towards comprehensive & lasting peace.
— Gabrielius Landsbergis🇱🇹 (@GLandsbergis) August 9, 2023