Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական դաշտը չպետք է վերածել կրկեսի․ Նորայր Նորիկյան

Օգոստոս 09,2023 22:18

Ցանկանում եմ ապավինել մեր ժողովրդի ողջամտությանը․ մենք ցանկանո՞ւմ ենք նորմալ պետություն ունենալ, ցանկանո՞ւմ ենք փոխել մեր քաղաքական վերնախավի ընկալումներն ու պատկերացումները պետականաշինության ու պետության կառավարման վերաբերյալ, թե՞ ոչ․ հարցադրումներ է անում «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

Բնականաբա՛ր, եթե մասնակցենք Երևանի ավագանու ընտրություններին, ինչպես Հայկ Մարությանին, այնպես էլ մյուս մասնակիցներին համարելու ենք մեզ մրցակից ուժ։

Այո՛, ինչպես Հայկ Մարությանի, այնպես էլ որոշ այլ մասնակիցների վերաբերյալ կան որոշ հարցադրումներ, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքական են։

Պատեհ առիթի դեպքում, առանց վարանելու այդ հարցադրումները կհրապարակվեն։
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է արձանագրել հետևյալը․ մեր երկրում քաղաքական պայքարի որակն ու բովանդակությունը, քաղաքական մշակույթի մակարդակը պետք է բարձրացնենք, ոչ թե հակառակը։

․․․Հանրահայտ լինելը դեռ չի նշանակում քաղաքական որակ ու միտք ունենալ, և յուրաքանչյուր ոք իր անցած հետագծով պետք է որոշակի հաշիվ տա հանրությանը, թե ինքն ի՞նչ հետագիծ ու ձեռագիր է թողել։

Մի հարցում համոզված եմ․ քաղաքական դաշտը չպետք է վերածել կրկեսի․․․

Ես ցանկանում եմ անսալ մեր ժողովրդի ողջամտությանը․ մենք ցանկանո՞ւմ ենք նորմալ պետություն ունենալ, ցանկանո՞ւմ ենք փոխել մեր քաղաքական վերնախավի ընկալումներն ու պատկերացումները պետականաշինության ու պետության կառավարման վերաբերյալ, թե՞ ոչ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031