Օգոստոսի 8-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Դաուրեն Աբաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն, ինչպես նաև ինտեգրացիոն կառույցների շրջանակներում հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Դեսպան Վ.Հարությունյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հատուկ ուշադրություն է հրավիրվել Ադրբեջանի կողմից պաշարված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար աղետին։
Տեղի է ունեցել նաև մտքերի լայն փոխանակություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն