AGBU գլոբալ առաջնորդության ծրագրի շրջանակներում (AGBU Global Leadership Program) Արման Թաթոյանը հանդիպել է ծրագրի մասնակիցներին:
AGBU-ն (ՀԲԸՄ` Հայ բարեգործական ընդհանուր միություն) իրականացնում է կարեւոր ծրագրեր՝ միավորելով աշխարհասփյուռ հայ համայնքները, Հայաստանն ու Արցախը:
Նմանատիպ ծրագրերը նպաստում են Հայաստանում եւ Արցախում համատեղ նախաձեռնությունների իրագործմանը:
Երիտասարդների հետ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքները, ադրբեջանական հայատյաց ֆաշիստական ցեղասպան քաղաքականության, Հայաստանի ու Արցախի նկատմամբ հանցանքների, անօրինական ներխուժումների փաստերը:
Կարդացեք նաև
Ադրբեջանի իշխանությունը թիրախի ներքո է պահում նաև Հայկական սփյուռքը` ամեն կերպ փորձելով կոնֆլիկտներ հրահրել Հայաստանի ու Արցախի հետ:
Այս մարտահրավերները պահանջում են մեր բոլորի բացառիկ համերաշխությունն ու ջանքերի միավորումը` հանուն մեր Հայրենիքի զարգացման, ուժեղ պետականության եւ աշխարհում մեր պաշտպանության:
Այս առումով, հատուկ գնահատելի են AGBU-ի կարեւոր ծրագրերն ու նվիրումը Հայաստանին, Արցախին ու Հայկական սփյուռքին: Հատկապես կարեւոր են AGBU-ի հայաստանյան գրասենյակի ջանքերը` ղեկավար Վասկեն Յակուբյանի գլխավորությամբ:
AGBU-ի գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակիցներից Իզաբելլա Սիլվերսն իր պրակտիկան է անցել Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում եւ կարեւոր մասնակցություն ունեցել տարբեր ծրագրերի իրականացմանը:
Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ