Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պայքարի ենք դուրս գալիս ոչ թե Երեւանի ավագանու մանդատների, այլ՝ ամբողջական իշխանափոխության». Բորիս Մուրազի

Օգոստոս 09,2023 20:04

«Մայր Հայաստան» շարժումն առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի դաշինքով՝«Երկիր Ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունների հետ:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը համագործակցության և դաշինք կազմելու մասին հուշագիր են ստորագրել, որում ասված է․

«Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը,

Համարելով Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխությունն այդ մարտահրավերների հաղթահարման գլխավոր նախապայման,

Դիտարկելով Երևան քաղաքի ավագանու ընտրությունները որպես ամբողջական իշխանափոխության, համակարգային փլուզումները և հանրության պառակտումը կանխելու հնարավորություն՝

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը ձևավորում են դաշինք՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» համամասնական ցուցակով մասնակցելու նպատակով»:

«Ավագանու ընտրությունները դիտարկվելու են իշխանափոխության հնարավորություն… մենք պայքարի ենք դուրս գալիս ոչ թե Երեւանի ավագանու մանդատների, մեր պայքարն անգամ քաղաքապետի պաշտոնի համար չէ, այլ՝ ամբողջական իշխանափոխության: Մենք՝ այս ընտրություններին մասնակցելով, հնարավորություն ենք տալիս այս իշխանություններին եւ նրանց արբանյակներին մերժող քաղաքացիներին ունենալ ընտրության հնարավորություն: Իշխանությունները շատ կցանկանային, որ իրական ընդդիմադիր ուժերը չմասնակցեն այս ընտրություններին, որ նախընտրական պայքարն անցներ ասֆալտի ու վերելակի տրամաբանության շրջանակում: Այո՛, վերելակն ու ասֆալտը, ավտոբուսները կարեւոր են մեր հայրենակիցների հարմարավետ կյանքը կազմակերպելու համար, բայց ո՞ւմ են պետք ասֆալտն ու վերելակը, եթե  հիմա հայկական պետականության գոյության հարցն է  դրված, եթե Արցախի մեր հայրենակիցները կանգնած են աղետալի իրավիճակի առաջ. իրավիճակ, որը չոքելու է նաեւ հայաստանցիներիս դուռը, եթե, Աստված մի արասցե, Արցախն ընկնի »,- այս մասին այսօր շարժման հիմնադիր հավաքի ժամանակ ասաց շարժման անդամներից Բորիս Մուրազին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031