Ermenihaber. Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150-ամյա հայկական եկեղեցին:
Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է:
Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:
Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:
Կարդացեք նաև
«Եթե եկեղեցին մեկ րոպե առաջ չառնվի վերահսկողության տակ կփլուզվի և կոչնչանա»,- նշել է բնակիչներից մեկը: