Լրահոս
Օրվա լրահոսը

Բարելավումներ` մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում. նախագիծ

Օգոստոս 09,2023 17:06

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը:

Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժների համար առաջարկվում են մի շարք բարելավումներ:

  • Մանկավարժներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներին, զինղեկներին, ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից ավելի քան 5 կմ հեռավորությամբ տեղակայված բնակավայրում՝5 և ավելի հաստիքային դրույքով:
  • Տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվելու է նաև դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված՝ ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում:
  • Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագների չափերը: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար հաշվարկվում է 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում փոխհատուցումը տրվում է ՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև։
  • Յուրաքանչյուր անձի ամսական փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը:
  • Կարգով առաջարկվում է նաև մարզային դպրոցներին հատկացնել համապատասխան ֆինանսավորում՝ դպրոցականների բաժանորդային ծրագրից օգտվելու նպատակով տրանսպորտային ծախսերի ապահովման նպատակով:

Ըստ ներկայացված հիմնավորման՝  նախկին կարգում առկա չէին դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման վերաբերյալ կարգավորումներ: Սույն փոփոխությամբ հնարավորություն է տրվում հաստատությանն իր տեղակայման վայրից ավելի քան 30 կմ հեռու գտնվող մշակութային հաստատություններ այցելել՝ տրանսպորտային ծախսի պետական աջակցությամբ: Ըստ այդմ՝ ուսումնական հաստատությունը տվյալ տարվա ընթացքում նախատեսվող այցելությունների վերաբերյալ հայտը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա վերջին աշխատանքային օրվա ավարտը կառավարման լիազոր մարմին է ներկայացնելու մշակութային կազմակերպությունների հետ նախապես համաձայնեցված հայտը:

Նշենք, որ բաժանորդային ծրագիրը ևս իրականացվում է պետության աջակցությամբ, որի շնորհիվ դպրոցահասակ երեխաները տարվա մեջ մեկական անգամ հնարավորություն ունեն այցելելու թատրոն, համերգային հաստատություն և թանգարան:

Էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից, ինչպես նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու դեպքում ևս մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց կտրվի փոխհատուցում:

Նախագիծը հրապարակված է e-draft միասնական տեղեկատվական հարթակում. մինչև օգոստոսի 20-ը քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031