Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղհովիտի 24 բնակիչ համագյուղացու համար շուրջ 35մլն. դրամի վարկեր են վերցրել, որոնք նա հափշտակել է․ նախաքննությունն ավարտվել է

Օգոստոս 09,2023 17:00

Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Թ․Կ․-ն, 2014-2017թթ․ ընթացքում դիմել է իր 10 համագյուղացիներին իրենց անվամբ՝ իր համար, ՀՀ-ում գործող բանկերից մեկի Մարտունու մասնաճյուղից վարկ ստանալու համար՝ նախապես խոստանալով վարկի գումարը և տոկոսագումարը վճարել։

Թ․Կ․-ն, նաև կեղծ խոստումներ տալով, ներկայացել է իբրև նշված բանկի Մարտունու մասնաճյուղի ներկայացուցիչ և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով իր ևս 13 համագյուղացիներին և Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի մի բնակչի առաջարկել է իր աջակցությունը՝ բանկի կողմից նրանց վարկ տրամադրելու գործընթացում, ինչը կատարելով՝ վստահություն է առաջացրել քաղաքացիների մոտ։ Միաժամանակ, նա դիմել է այդ անձանց՝ իրենց անվամբ, իր համար, նույնպես վարկ ստանալ՝ նախապես խոստանալով վերցրած վարկից իրեն տրամադրած գումարի չափով կատարել վարկի գումարի և տոկոսագումարի վճարումները։ Վստահությունն ամրապնդելու համար որոշ անձանց հետ անգամ կատարել է տրամադրված գումարի տոկոսի վերաբերյալ հաշվարկներ:

Վերը նշված անձիք, ընկնելով մոլորության մեջ և հավատալով Թ․Կ․-ի սուտ խոստումներին, նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել են բանկի մասնաճյուղ, ստացել են իրենց անվամբ ձևակերպված վարկի գումարը և առձեռն փոխանցել են Թ․Կ․-ին՝ նախնական պայմանավորվածության համաձայն վարկի գումարը և տոկոսագումարը վերջինիս կողմից վճարելու պայմանով։

Սակայն Թ․Կ․-ն, տարիներ շարունակ նշված քաղաքացիներին կեղծ խոստումներ տալով, նրանց հավաստիացրել է, որ կկատարի խոստումը և արդեն իսկ ձևավորված վստահությունն ամրապնդելու նպատակով վերցված վարկերի, առաջացած տուժանքի և տոկոսի մի չնչին մասը վճարել է։

Այդուհանդերձ, 2014-2017թթ. ընթացքում խաբեության եղանակով և ներքոնշյալ 24 քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ Թ․Կ․-ն հափշտակել է վերջիններիս անվամբ, ընդ որում՝ նրանցից մի քանիսի պարագայում մի քանի անգամ, բանկից ստացված և արդեն նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28.277.828 ՀՀ դրամին համարժեք 59.414 ԱՄՆ դոլար և 6.614.000 ՀՀ դրամ գումարները, որը տնօրինել է իր հայեցողությամբ:

2023թ․ հուլիսին Թ․Կ․-ի նկատմամբ վերջնական հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և նրան առաջադրվել է մեղադրանք:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան հանձնելու միջնորդությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031