Ֆրանսիական մի շարք քաղաքների եւ մարզերի նախաձեռնությամբ Կոռնիձրում կանգնած 21 բեռնատարներին միացավ եւս մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Ավելի քան 20 տոննա հումանիտար բեռը ներառում է սնունդ եւ մակարոնեղեն, այն ուղարկվել է Ֆրանսիայի մի շարք ռեգիոններից: Ողջունելի է, որ Հայաստանի մարդասիրական այս նախաձեռնությանն արձագանքում եւ միանում են ոչ միայն Հայաստանում մասնավոր ընկերությունները, այլեւ բարեկամ Ֆրանսիայի հիշյալ քաղաքներն ու շրջանները: Սա վկայում է եւս մեկ անգամ, որ ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը ստանում է է՛լ ավելի լայն հնչեղություն, միջազգային հնչեղություն, եւ ապացուցում է, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր Լաչինի ապօրինաբար փակված միջանցքը բացելու եւ ԼՂ հումանիտար հասանելիություն ապահովելու համար»,- մասնավորապես նշեց Վարդան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ արդեն 15-րդ օրն է, ինչ Կոռնիձորում հումանիտար բեռներով բեռնատարները կանգնած են եւ սպասում են թույլտվության, որպեսզի հումանիտար աջակցությունը հասնի Արցախ։
Կարդացեք նաև
Այն հարցին, թե որեւէ երաշի՞ք կա, որ բեռները կհասնեն Արցախ, Վարդան Սարգսյանը պատասխանեց, որ քննարկումները դեռ շարունակվում են։ «Ցավոք, այս պահին կարող եմ ասել, որ որեւէ նորություն կամ արձագանք չկա այս մասով», -իր խոսքը եզրափակեց Վարդան Սարգսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Մեր վարորդները հերոսաբար դիմանում են այն մարդկային կենցաղային ոչ նորմալ պայմանների, գիտակցելով իրենց առաքելության կարեվորությունը։ Ֆրանսիացի վարորդը կդիմանա՞; Տեսնես Կոռնիզորում գոնե մի անկյուն ունեն՞, որ հանգստանան։ Գոնե մի փոքր ռեպորտաժ էլ նրանց նվիրեք։ Մեր վարորդներին համբերություն եվ հույս։