Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինի և Դամյան Մերֆիի հետ:
ԱԽ քարտուղարը ողջունել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելությունները:
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ: Ա. Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԽ գրասենյակ