Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ֆեյսբուքյան գրառումը
Աշխատակազմին հանձնարարել եմ ուսումնասիրել ազգությամբ եզդի երեխայի մասնակցությունը նկարչական մրցույթին չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները և հիմքերը:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իմ անմիջական ուշադրության կենտրոնում են։
Վստահ եմ, որ պետությունը պետք է ներդնի այնպիսի գործիքակազմ, որը կապահովի անձանց հավասար մասնակցություն տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում։
Կարդացեք նաև