Լրահոս
Օրվա լրահոսը

GALLUP International Association․Հարցվածների 55%-ը չի հավատում արդար ընտրությունների անցկացմանը

Օգոստոս 09,2023 13:56

Սեպտեմբեր 17-ին Երեւանի ավագանու ընտրությունները կլինե՞ն արդար․ հարցին ի պատասխան հարցվածների 16.1%-ը նշել է՝ միանշանակ՝ այո, ավելի շուտ այո՝ 28.9%-ը, ավելի շուտ ոչ՝ 19.5%-ը, միանշանակ ոչ՝ 32.1%-ը, դժվարացել է պատասխանել 3.3%-ը։

GALLUP International Association-ը հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը հեռախոսային հարցում է իրականացրել Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ, հարցմանը մասնակցել է 809 քաղաքացի, ընտրանքային սխալն, ըստ « Էմ Փի ՋԻ» -ի տնօրեն Արամ Նավասարդյանի, 3,5% է։

Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց՝ արդար ընտրության մասին հարցման մասնակիցների բացասական պատասխանների հանրագումարը 55% է, այսինքն, մարդիկ չեն վստահում, չեն հավատում արդար եւ թափանցիկ, ազատ ընտրությունների անցկացմանը։

Հարցվածների 33.4%-ն աղբահանությունը նշել է որպես Երեւանի ամենակարեւոր խնդիրը, ապրիլին անցկացրած հարցման արդյունքներով աղբահանությունը որպես գլխավոր խնդիր նշել է հարցվածների 25.1%-ը։

29%-ը Երեւանի ամենակարեւոր խնդիր նշել է տրանսպորտը, իսկ ապրիլի հարցման տվյալներով այդ խնդրի մասին նշել են հարցվածների 37.1%-ը։

Խնդիրների ցանկում հաջորդ կարեւորը, ըստ հարցման, բնապահպանականն է, 17,9% է նշել այդ մասին, իսկ ապրիլի հարցման արդյունքով այդ կարծիքին էին 10.9%-ը։

Երեւանի ամենակարեւոր խնդիրներից են, ըստ հարցվածների, ճանապարհների վատ վիճակը, խցանումներ՝ 10.5%, գործազրկություն՝ 6.8%, կրթական համակարգի վատ վիճակ՝ 6,6%, վթարային շենքերի փոխարեն նորերի կառուցում՝ 5.8%, անվտանգություն՝ 5.7%, ջրամատակարարում՝ 5.3%, բուժհաստատությունների վատ սպասարկում՝ 5.2%, ապօրինի շինարարություն՝5.1%, արտագաղթ` 3.8%։

Ձեզ համար Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ Երեւանի կառավարչի պաշտոն։ Այս հարցին ի պատասխան էլ հարցվածների 48.5%-ը նշել է՝ կառավարչի, 41.5%-ը՝ քաղաքական պաշտոն, դժվարացել է պատասխանել 10%-ը։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031