Լոս Անջելեսում ապրող հայերը փողոց են փակել եւ շարժվել են դեպի կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան: Նրանք արդեն քանի օր է՝ խաղաղ անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ այդ կերպ բարձրաձայնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Ցուցարարները վանկարկում են՝ « Փրկեք երեխաներին», «Բացեք Արցախի կյանքի ճանապարհը», «Արցախը Հայաստան է », «Ո՛չ, նոր ցեղասպանությանը»:
Ադամ Շիֆի բնակարանի մոտ հասնելով՝ ցուցարարները բացականչեցին․ «Ադամ Շիֆ, խնդրում ենք դուրս արի», «Ադամ Շիֆ, ուզում ենք խոսել», «Ադամ Շիֆ, քո օգնության կարիքն ունենք»:
Կոնգրեսականի բնակարանի մոտ նստացույց անող հայերին այցելել է Բրբանքի քաղաքապետը:
Ամերիկայում բնակվող լրագրող Արթուր Սահակյանի բնորոշմամբ, Բրբանքը համարվում է մեդիամայրաքաղաք, որովհետեւ այստեղ են գտնվում խոշոր մեդիակորպորոցիաների գլխամասային գրասենյակները: Արթուր Սահակյանի խոսքով, Բրբանքի քաղաքապետն ասել է, որ մտահոգված է Արցախի հարցով, խոսել է Ադամ Շիֆի հետ, եւ հիասթափված է, որ Բայդենի վարչակազմը օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ