Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ու Երևանը դեռ մի շարք բարդ հարցեր ունեն լուծելու. ՌԴ ԱԳՆ

Օգոստոս 09,2023 13:36

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցությունների շրջանակում դեռ մի շարք բարդ հարցեր ունեն լուծելու: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ մեկնաբանելով ԱԳՆ պաշտոնյա Դենիս Գոնչարի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որ հապճեպ ստորագրված պայմանագիրը չի կարող կայուն խաղաղություն ապահովել:

«Ինչ-որ մեկին կարող է շահավետ լինել արագացնել գործընթացը, շուտափույթ ինչ-որ բանի հասնել: Բայց հարցն այն է, թե ինչպես դա հետո կիրականացվի: Որքան հասկանում եմ՝ հենց դրա վրա էր նա (Գոնչարը-խմբ.) շեշտը դնում իր ելույթում»,- ասել է Զայցևը:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական տարրերից մեկն է:

«Ռուսական կողմը եռանդուն աջակցում է Բաքվին ու Երևանին այդ փաստաթղթի պատրաստման գործում, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական խողովակներ բոլոր մակարդակներում: Ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտգործնախարարները, և վերջերս էլ նման հանդիպում եղել է»,- ասել է Զայցևը:

Նրա խոսքով՝ Բաքվից ու Երևանից եկող ազդակները՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը հավատարիմ լինելու վերաբերյալ, չեն նշանակում, որ նրանք պատրաստ են համաձայնության գալ ցանկացած պայմաններով:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031