Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենա է այրվում։
Պարզվել է, որ մեքենան պատկանում է Հարություն Մ․-ին և այրվել է ավտոմեքենայի հետնամասը մասամբ և բեռնախցիկը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան ոչ թե ինքնաբերաբար է այրվել, այլ միտումնավոր հրկիզել են, ինչը ֆիքսել է հրդեհի հարևանությամբ տեղադրված տեսախցիկը։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժիմեջմտածդատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: