Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խաչակիրները» Կոռնիձորում են․ նրանց չեն թողել անցնել անցակետը

Օգոստոս 09,2023 12:34

«Խաչակիրներ» ազատամարտիկների ջոկատի մոտ 150 անդամ այս պահին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում են, որտեղ դեռ կանգնած են Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար բեռներով բեռնված բեռնատարները։ «Խաչակիրները» փորձել են հատել հայկական անցակետը առաջ անցնելով դեպի Հակարիի կամուրջ, սակայն ոստիկաններն ու անցակետ հսկող զինվորականները արգելել են։ Սա առաջացրել է «խաչակիրների» զայրույթը, նրանք փորձում են բանակցել ռուս խաղաղապահների հետ։ Ըստ որոշ հրապարակումների, խաչակիրները մտադիր են ուժով բացել Լաչինի անցակետը։

«Էմոցիոնալ տեսանկյունից լիովին համաձայն եմ Խաչակիրների հետ, հավատում եմ, որ իրենց մղումներն արդար են, ու որ պետք է փորձել բացել Լաչինի միջանցքը, բայց ռացիոնալ մակարդակում առաջանում են հարցեր, որոնք ավելի մտահոգիչ են։

Ի՞նչ տեղի կունենա, երբ տեղի հայկական անցակետերը թույլատրեն 150 Խաչակիրներին գնալ առաջ` դեպի Հակարիի կամուրջ։

Ադրբեջանի սահմանապահներն առանց աչք թարթելու կրակ կբացեն դեպի իրենց սահմանային պահվող կետ շարժվող Խաչակիրների վրա, դրան կարձագանքեն մեր զորքերը, կխլվեն մարդկային կյանքեր, հետո հրադադար կլինի, բայց էլի միջանցքը կմնա փակ։

Հիմա ո՞րն է ճիշտ լուծումը. փակե՞լ նրանց մուտքը հայկական անցակետում ու իրավիճակը պահել վերահսկելի, թե՞ թույլատրել առաջ գնալ` դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Օրբելի» կենտրոնի քաղաքագետ Մովսես Հարությունյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031