Ռուսական պետական Россия Сегодня մեդիախումբը դիմել է «Էխո Մոսկվի» ապրանքանիշի գրանցման համար։ Սեփականատերերը կարող են վիճարկել ապրանքանիշի փոխանցումը պետությանը, բայց, ըստ երևույթին, նրանք դա չեն անի։ Այս մասին BBC-ին ասել է «Էխո»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
Պետական Россия Сегодня-ի լրատվամիջոցի հայտը տեսանելի է Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտի գրանցամատյանում:
Հայտում ներկայացված լոգոտիպն ամբողջությամբ համընկնում է լուծարված «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ, որը ղեկավարում էր Ալեքսեյ Վենեդիկտովը և որը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»:
«Դա նման է պատմության դասագիրքը վերաշարադրելուն, «ամրացնում են անցյալը»: Նույն տրամաբանությամբ: Սա էլ կանցնի», – մեկնաբանել է Ալեքսեյ Վենեդիկտովը իր Telegram-ի իր ալիքում ։
Россия Сегодня մեդիախմբի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ դիմումն ուղարկվել է «այս ապրանքանշանի սեփականատիրոջ մոտ գրանցման ժամկետը լրանալու պատճառով»։ «Անիմաստ է քննարկել ապրանքանիշի ապագա օգտագործման տարբերակները, քանի դեռ որոշում չի կայացվել պետական գերատեսչության կողմից», – ասվում է հայտարարության մեջ:
Oktagon պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ «Էխո Մոսկվի» ապրանքանիշի համար հայտ ներկայացնելը «խնդիր է դնում կանխել երրորդ կառույցի կողմից այս ապրանքանիշի ներքո հեռարձակումը Ռուսաստանում», և ինքը՝ Россия Сегодня-ն, չի նախատեսում եթեր դուրս գալ այս անունով։
Նմանատիպ մեթոդ կիրառվել է 2021թ. Ալեքսեյ Նավալնիի «Խելացի քվեարկություն» նախագիծը խափանելու համար։ Այն ժամանակ քիչ հայտնի Вулинтертрейд ընկերությունը արագացված ռեժիմով գրանցեց «Խելացի քվեարկություն» ապրանքանիշի իրավունքները և պահանջեց, որ տեխնոլոգիական հսկաները՝ Google-ը և Yandex-ը, դադարեցնեն որոնման մեջ նախագիծը հիշատակող կայքերի ցուցադրումը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ