Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների տան մի շարք անդամներ դատապարտում են Լաչինի միջանցքի շրջափակումը

Օգոստոս 09,2023 12:10

ԱՄՆ ներկայացուցիչների տան մի շարք անդամներ միացել են 108 բանաձևի առաջարկին, որում դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի կրկնվող խախտումները և մարդու իրավունքների շարունակական, կոպտագույն խախտումները, ես շարունակում եմ խիստ անհանգստացած լինել հայ ժողովրդի հերթական ցեղասպանության սպառնալիքով։

Մենք պետք է ավելին անենք՝ աջակցելու Հայաստանի և Արցախի նորաստեղծ ժողովրդավարություններին՝ ավտոկրատ Ադրբեջանի կողմից իր ավտոկրատ գործընկեր Թուրքիայի լիակատար աջակցությամբ շարունակվող հարձակումներին դիմակայելու համար։ Հերթական ցեղասպանության սպառնալիքն իրական է, և ես կոչ եմ անում ձեզ անել հնարավոր ամեն բան՝ կանխելու հետագա և ապագա վայրագությունները և հովանավորելու այս բանաձևը»,- ասվում է բանաձևի տեքստում:

Առաջարկին միացել են Ներկայացուցիչների տան անդամներ Դան Քիլդին, Թոմ Քին Կրտսերը, Ջոն Բ. Լարսոնը, Բիլ Ֆոսթերը, Ադրիանո Էսպելատը, Նիկոլ Մալիոտակիսը, Նիկի Բուձինսկին, Ռաուլ Ռուիզը, Ջիմի Գոմեսը, Նորմա Տորեսը և մի շարք այլ անդամներ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031