Նկարում «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամն է, Մառնեուլի շրջանի վերոնշյալ կուսակցության ներկայացուցիչ Ահմեդ Իմամկուլիևը։ Սա այն մարդն է, որը 2022 թվականի ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստերը ցուցադրող լուսանկար, որից հետո կոչ ենք արել «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությանը արձագանքել իրենց կուսակցության առաջնորդներից մեկի՝ ֆաշիստական գաղափարախոսության վերաբերյալ…
Ցավոք սրտի, կուսակցության ղեկավարությունը պատշաճ կերպով չարձագանքեց կամ չկարողացավ արձագանքել իր կուսակցության առաջնորդներից մեկի ֆաշիստական արարքին։
Սրանից հետո անպատիժ մնացած Իմամկուլիևը իր ֆեյսբուքյանյան էջում բազմիցս ներբեռնել է «Գորշ գայլերի» ժեստեր պարունակող լուսանկարներ: Սրանով ևս մեկ անգամ հաստատելով և ընդգծելով իր համակրանքը Մեծ Թուրանի գաղափարախոսության հիմնական կրող «Պանթուրքական Ազգայնական Շարժում» կուսակցության նկատմամբ, որի երիտասարդական թևը «Գորշ գայլեր» նեոֆաշիստական եւ կիսառազմական կազմակերպությունն է»։
Վրաստանի հայ համայնք
Կարդացեք նաև