ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը
Հայաստանի գլխավոր պրոբլեմը …
Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ։
Հայաստանի գլխավոր պրոբլեմը նախ եւ առաջ այն «քաղաքական համակարգն է», որտեղ մի քանի բացառությունից զատ գրեթե չկան սեփական պետության ու ազգի շահը սպասարկող քաղաքական ուժեր։
Կարդացեք նաև
Մեկի սրտում ԵՄ դրոշն է երեւում, մյուսի՝ ԱՄՆ-ի, մի մասի գլխավերեւում ՌԴ-ի, իսկ մյուս մասի՝ Թուրքիայի։
Պետական մտածողության բացակայության ու «խալխի շեստյորկա» լինելու գայթակղությունը մեզ հանգեցրեց այս օրին։
Հայ քաղաքական ուժերի ոգեղեն հենարանը պետք է լինեն երկու բացարձակ արժեք՝ Աստված եւ Հայրենիք։
Աշխարհի մեծերն իրենց շահերի համար նույնիսկ Հայաստանի ներսում են իրենց շահերի համար կռվացնում են քաղաքական ուժերի ու
գործիչների մեծ մասին։
Սրանք էլ «գլադիատորի» նման կռվում են՝ ստրուկի նման սպասարկելով օտարի շահը։
Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին։