Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը:
Նրանք տարբեր խցերում են, քանի որ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանափակվել է կալանավորված անձ Սերգեյ Սմբատյանի հաղորդակցվելու իրավունքը կալանավորված անձ Արմեն Սմբատյանի հետ:
Նրանք խցերում պահվում են այլ անձանց հետ։ Սակայն, ըստ Sputnik Արմենիայի, նրանց խցակիցները ոչ թե նախկին պաշտոնյաներ կամ նախկին իրավապահներ են, այլ սովորական բանտարկյալներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: