Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օքամպոյի կողմից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը, ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
Չկան դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։
Կարդացեք նաև
Շատ առումներով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը ցեղասպանության արխետիպն է՝ կյանքի այնպիսի պայմանների պարտադրումը, որոնք կանխամտածված հանգեցնում են խմբի ոչնչացմանը: Այն փակում է ողբերգական շրջանակը, քանի որ «1915թ. թուրք ղեկավարների կողմից հայերի նկատմամբ գործածը կյանքի պայմանների միտումնավոր ստեղծման ցեղասպանական դրույթի օրինակ է»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
My contribution: The blockade of the Lachin Corridor by the Azerbaijani security forces is a Genocide against the Armenians of Nagorno-Karabakh. #stopArmenianGenocide2023
— Luis Moreno Ocampo (@MorenoOcampo1) August 8, 2023