Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի խաղացող՝ «սպիտակների» դաշտում

Օգոստոս 09,2023 10:00

Ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ Տիգրան Ավինյանի՝ որպես քաղաքապետի թեկնածուի վարկանիշը բավականին ցածր է՝ չկա «խարիզմա», չկան հռետորական հմտություններ, չկա «զանգվածների» սիրտը գերող ագրեսիա: Ավինյանն ընկալվում է որպես նոր ֆորմացիայի բիզնեսմեն, որը չի կարող որեւէ հարցում հանդես գալ որպես «ալֆա որձ»: Իհարկե, ընտրությունների ժամանակ նրա համար աշխատելու են ոստիկանությունը, դպրոցների եւ այլ բյուջետային հիմնարկների ղեկավարները, ինչպես նաեւ «տասովշչիկները», որոնք նույն խանդավառությամբ աշխատում էին ՀՀԿ-ի համար, բայց այդ ամենն ակնհայտորեն բավարար չէ՝ Երեւանի ավագանու ՔՊ ցուցակին բացարձակ մեծամասնություն ապահովելու համար:

Փաշինյանի թիմը դա հասկացավ (կարծում եմ՝ մի փոքր ուշացումով), եւ դրանից հետո անհրաժեշտություն առաջացավ ասպարեզ բերել եւս մի խաղացողի՝ սիրված դերասան Հայկ Մարությանին, որն ունի խարիզմա, լավ հռետոր է եւ կարողանում է արտասանել մարդկանց բոցավառող ճառեր: Բնականաբար, նա «չափի մեջ» քննադատելու է Երեւանի ներկայիս իշխանությանը (չբարձրանալով համապետական մակարդակի), բայց, որպես հեղափոխական, իր հիմնական թիրախը դարձնելու է «նախկիններին»՝ աշխատելով, ըստ էության, նույն փաշինյանական ընտրազանգվածի համար, բայց դա անելով ավելի հմուտ եղանակով, քան Ավինյանը: 5 տարի առաջ միանգամայն բավարար կլիներ, եթե Փաշինյանը հայտարարեր՝ «Ավինյանն իմ թեկնածուն է»: Հիմա դա բավարար չէ՝ հասարակական տրամադրություններն, ըստ ամենայնի, փոխվել են:

Այդ ոչ բարդ քաղաքական տեխնոլոգիաների մասին չարժե երկար խոսել՝ նրանք, ովքեր դրա մասին լսել են (նաեւ այլ երկրների օրինակով), գիտեն՝ ինչի մասին է խոսքը: Նրանք, ովքեր չեն լսել, բնականաբար, կհավատան Ավինյանի եւ Մարությանի պնդումներին, որ իրենք իրար հետ կապ չունեն:

Ինձ ուրիշ բան է հուզում՝ որ խաղի մեջ է մտնում «սեւեր-սպիտակներ» սյուժեի, եթե թատերական լեզվով խոսենք, «պրոտոգոնիստը»: «Սեւ-սպիտակ» մտածողության մեջ ես տեսնում եմ այսօրվա խնդիրների մեծ մասի արմատը (իհարկե, ոչ միայն Հայաստանում): Ցանկացած իշխանությանը ձեռնտու է իջեցնել մարդկանց մտածողությունը ոհմակային մակարդակի՝ «յուրայինների» եւ «օտարների» բաժանման, ինչը բացառում է նորմալ երկխոսությունը, նորմալ համատեղ աշխատանքը: Այդպես է թե՛ անձնական, թե՛ ազգային եւ թե՛ միջազգային մակարդակներում: Ցավոք սրտի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Համաձայն եմ, որ Մարությանը և Ավինյանն իրար հետ խաղալու են Փաշինյանի խաղը: Բայց թե ինչ խարիզմա ու մարդկանց բոցավառող հռետորական ձիրք եք տեսել այս միջին կարգի ծաղրածուի մեջ, չեմ հասկանում: Խնդրում եմ մեկ անգամ էլ լսեք այս լարած խեղկատակին, հատկապես՝ 2:00 – 3:00 ընթացքում: https://www.youtube.com/watch?v=_UDOEQ2QXCA

    • Սարգիս Զեյթունյան says:

      Կարճ, երկու յալանչի՝ մի քյանդրբազի համար:

    • Հ. Շ. says:

      ես ալ, Մարությանին *ալֆա որձ* լինելը չհասկացայ… նոյնիսկ չակերտների մէջ…

      նոյն տեսանկիւնից, Թանդիլյան մը աւելի *տղամարդ* է, քան թէ այդ արարածը…

      ի դէպ, մի քիչ եւս մտածեցի, եւ վստահ չեմ որ նա այժմ ՔՊի գործիքն է. աւելի հաւանական է որ, անձնական վրէժ առնելու համար նա իջաւ ընտրադաշտ, խլելու համար այլապէս Ավինյանի ստանալիք քուէներից մի մասը…

  2. Համաձայն եմ Ս.Զեյթունյանի հետ:

  3. Հ. Շ. says:

    Այս խմբագրականը օգտակար եղաւ, որ մի քիչ հասկանամ թէ ինչ է կատարւում, այս նիւթին կապակցութեամբ:

    Միայն թէ, եթէ այդ երկուքին այլընտրանքը՝ այդ համեստափայլ Տիկինն է, դժուար է որ ոեւէ մէկը կարենայ ինծի համոզել թէ, անկախաբար իր ոչ հեռաւոր անցեալի ուղիղ քաղաքական կապերից իմքայլականների հետ, այլ՝ գաղափարական-գաղափարաբանական գետնի վրայ, այդ անձը տարբեր է՝ Փաշինյանից: Նոյնիսկ կարելի է ասել, որ աւելի վատն է: Ի դէպ, նա հիմնականօրէն պիտի խաղայ՝ կին լինելու – արդէն համայն աշխարհում դասական դարձած – խաղաքարտը: Օրինակի համար, իր համակիրները իմ այս կարծիքս պիտի բացառապէս վերագրեն՝ տղամարդ լինելուս: Այն ալ դեռ, ահաւոր յանցանք, աններելի մեղք՝ սպիտակամորթ տղամարդ, եւ այդ ալ՝ միջին տարիքի՛:

    Բուն խնդիրը այն է սակայն, որ հիմա ալ, դեռ մէկ ամիսէն աւելի, ամէն բան մէկդի դրած, քաղաքապետարանի ընտրութեան խաղերով պիտի զբաղուի ամէն մարդ: Պաշարուած արցախցիներն ալ, օգնութիւն թող սպասեն:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հայ մարդ says:

      Շատ դիպուկ և ամփոփ ասաց Հայդուկ Շամլեանը: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ նիկոլի պրիմիտիվ նախագիծն է. Ավինյան+Հայկո+Մանե գրոհի կազմակերպում, որի ժամանակ իշխանությունն իր վարչական լծակներով կապահովի Ավինյանի ձայները, իսկ երկու “սպիտակ” յուրային ընդդիմադիրներն “իրար կուտեն” իրենց “ժողովրդասիրության” պոռթկումներով և նրանց գովազդն էլ ինքնստինքյան կանեն սենսացիոն նորություններից ընթերցումներ ապահովող կայքերը։ Ցավոք, Հայաստանի ընդդիմադիրները կրկին ընդհանուր հայտարարի չեն գա, որպեսզի հանդես գան մեկ միասնական թեկնածույով և առանձին-առանձին կփոշիացնեն իրենց ձայները, ինչպես դա եղել է Հայաստանի բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ։
      Ահա և վերջ – կասեն ընդդիմադիր ամբիցիոզ ձիերը, երբ սեպտեմբերին նրանց կտանեն քաղաքային սպանդանոց։

      • Հ. Շ. says:

        Ընդդիմադիր երկու հիմնական * ուժերը * – այս բառը, չակերտեալ, քանզի երկուքն ալ տկար ու անզօր են… -, չեն կրնար իրարու հետ համաձայնիլ, քանզի իրարու հակառակորդներ են, եւ այդ ալ՝ ըստ էութեան լուրջ ու ծանր մակարդակի մը վրայ:

        Արդարեւ, նրանցից ամէն մէկը համոզուած է որ՝ միւսն է, տեղի ունեցած Աղէտի պատասխանատուն:

        Իսկ քանի որ ես փաստաբան եմ, եւ ոչ թէ դատաւոր, իմ հաստատ դիրքս այն է որ՝ Սարգսյանն է, յանցաւորը: Այն աստիճան, որ ես ալ, մինչդեռ ամենաառաջին օրերից թունդ հակափաշինյանական անձ, այժմ կը նախընտրեմ որ Փաշինյանը մնայ, քան թէ Սարգսյանը վերադառնայ:
        . Հիմնաւորում՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0NduxV5puohA9o9Rw3NAS1jHmSuy9Bupd91mLf8VKirKdiPq5PJ38YNcewpMzeRFHl&id=100063953917374

        Մ. Հայդուկ Շամլեան

  4. Հոդվածի արժեքա նրանում է որ մտածենք թե ում կվստահեիք Երևանի քաղաքապետությունը: Եկեք փորձենք: էս առաջարկում եմ Սոֆյա Հովսեփյանին: Իսկ դո՞ւք: Եթե չեք պատասխանում, ուրեմն ա) չեք կամենում հավատալ որ հնարավոր է բան փոխել; բ) մի բան գրում եք այլ բան կարծում; գ) ուզում եք ինքներդ դառնալ քաղաքապետ… Բոլոր դեպքերում պասիվ քննդատելը կամ մտահոգություն հայտնելը հենց նիկոլիզմի վիրուսն ա, որ ուտում ա հայ հասարակությունը:

    • Հ. Շ. says:

      *նիկոլիզմի վիրուս*ը, շատ դժբախտաբար, օգտակար կողմեր ալ ունի…

      Այդ Ձեր նշած անձը, ամենավատ տեսակի իմքայլականներից էր. մերթ ընդ մերթ, ինքզինք ձեւացնում էր որպէս իբրեւ թէ իմքայլականների քննադատ, սակայն երբեք առանց անցնելու այդ ուղղութեամբ այն գիծերը, որոնցմէ անդին միայն կը կարողանայինք իրեն հաւատալ:

      Վերը, ինչ որ – բառին իրագիտական իմաստով – սեռային բնորոշումներ գործածուեցան:
      Ուրեմն այս անձն ալ, քաղաքական որձևէգութեան բառացիկ տիպար մըն է:

      Հետեւաբար, իր պարագային ալ նոյնպէս, նախընտրելի է բացէ ի բաց փաշինյանիսթ մը, քան թէ ինք:

  5. 2 հարց Հ.Շ.-ին: 1) ա) Իսկ քանի որ ես փաստաբան եմ, եւ ոչ թէ դատաւոր, իմ հաստատ դիրքս այն է որ՝ Սարգսյանն է, յանցաւորը; բ) մինչդեռ ամենաառաջին օրերից թունդ հակափաշինյանական անձ, այժմ կը նախընտրեմ որ Փաշինյանը մնայ, քան թէ Սարգսյանը վերադառնայ: Կարելի՞ է եզրակացնել, որ երբ հակափաշինյանական էիք դուք դատավոր էիք: Կամ, այլ կեպ հարցնեմ. երբ թունդ հակափաշինյանական էիք դեռ փաստաբան չէի՞ք: Ի՞նչն է վերջերս պատահել որ այդ այժմ-ը եկավ` բացի նոր զոհերից, տարածքների կրուստից այլ բան չի պատահել: Խնդրում եմ բացատրեք այդ այժմ-ասածը: Նաև մեկ այլ հարց 2) արդյո՞ք փաշինյան-սարգսյան մոդելը որպես միակը դիտարկելը համարժեք չի Հ.Մարությանի արածին` հայ ժողովուրդը սև-սպիտակի բաժանելը իշխելու համար: Ինչո՞ւ եք բացառում ոչ-Սարգսյան ալտերնատիվան փաշինյան: Փաստաբան լինե՞լն է պարտադրում:

    • Հ. Շ. says:

      բացատրեմ «այժմ»ը, սիրով

      2018ին, եւ դեռ անկէ ետք մօտ երկու տարի, լրի՛ւ տարբեր ըմբռնողութիւն ունէի թէ՝ ի՞նչ էր Սարգսյանը, նրա վարչակարգը

      զինք, իր ուժն ու կարողութիւնը, իր խելքը, ամէնը, լայնօրէն գերագնահատած էի

      այժմ, աչքերս բացուած են՝ իր նկատմամբ

      եւ քանի որ, այժմ, կը համարեմ որ ինք աւելի յանցաւոր է քան թէ Փաշինյանը՝ տեղի ունեցած եւ ընթացիկ Աղէտին առնչութեամբ, չափազանց անարդար պիտի ըլլայ որ մեղքը լրիւ Փաշինյանին վիզին փաթաթուի, մինչ ինք վերադառնայ, որպէս մեզ Փաշինյանից փրկող անձ

      աւելցնեմ, որ վերոնշյալ բացատրութիւնների լոյսին տակ, ձանցաւոր կը զգամ որ, ատենին, բաւարար չափով չէի քննադատէր Սարգսյանը.

      հետեւաբար, այժմ, կը ջանամ այս սխալս սրբագրել

  6. Հայ says:

    Ես չեմ հասկանում թե որտեղից եք վերցրել,որ Հայկ Մարությանին,կամ Մանե Թանդիլյանին բերել են,որ նրանք ինչ որ տեղից ձայներ փախցնեն։
    Այսինքն դա հնարավոր է, այնքան որքան ,որ նրանց բերել է Չինաստանը,կամ Պարսկաստանը,կամ Իսրայելը կամ Չեխիան։
    Ինչի՞ց եք այսպիսի ենթադրություն անում և այդ ենթադրության վրա հիմնված եզրակացություններ անում։
    Հայկ Մարությանը եղել է քաղաքապետ,նա նաև կարծում է,որ 80 տոկոս ձայների մի մեծ կշիռ ինքն է բերել,Մանե Թանդիլյանը շատ հզոր հովանավոր ունի ,Ռուբեն Վարդանյան,ինչի՞ պիտի Նիկոլը նրան բերի։
    Ես դեմ եմ մառազմատիկ մտածողությանը,դրա համար ինձ դժվար է Հայաստանում ապրել։
    Հայկ Մարությանը հազար պատճառ ունի քաղաքապետ առաջադրվելու համար,նույնն էլ Թանդիլյանը,ինչի՞ դիմաց նրանք պետք է կատարեն Նիկոլի ցանկությունները։
    Ծիծաղելի է։
    Ասեմ նաև,որ Հայկ Մարությանը դա ոչ լավ դերասան է,ոչ լավ մարդ, ոչ լավ քաղաոապետ (ես նրան չեմ պաշտպսնում)։
    Մանեի մասին դեռ միանշանակ վերաբերմունք չունեմ։

    • Հ. Շ. says:

      Թիւրիմացութիւն կայ:

      Այնպէս մը չէ, որ այս անձերը ուղղակի Փաշինյանի խամաճիկներն են, որ նա է բռնած իրենց լարերը:

      Սակայն դժուար հերքելի իրողութիւն մըն է որ նրանք երեքն ալ, գաղափարական-գաղափարաբանական գետնի վրայ, շատ մօտ են՝ փաշինյանիզմի: Թանդիլյանի պարագային, նոյնիսկ աւելի վատ – այդ գաղափարներին հակադրուող հայի մը համար – : Վարդանյանի հետ իր կարծեցեալ կապը, քաղաքական ճարպիկութիւն մըն է պարզապէս:

      Բաղդատական կարգով, Ավինյանը ամենալաւն է: Նուազագոյնը, գոնէ՝ կարողութիւնների առումով:

      Իսկ այդ միւս, քոչարյանականը, կարգին կատակ մըն է արդէն: Ոչ իսկ ծիծաղելի, ձախող կատակ մը:

      • Հայ says:

        Պարոն Հ,Շ, ես Ձեր ասածին դեմ չեմ,բայց ես հոդվածի մասին եմ խոսել,որտեղ պարոն Աբրահամյանը միանշանակ պնդում է,որ Հայկին բերել են որտև Շահինյանի խարիզման քիչ է,մեկ ուրիշ օգտատեր ավելացրել էր,որ ոչ միայն հայկին, այլ նաև Մանեին են բերել։
        Ես չեմ կարողանում այլևս ապրել այս հիվանդագին մթնոլորտում, երբ մարդիկ առանց մտածելու,առանց հիմնավորելու,առանց տրամաբանելու,առանց վերլուծելու առանց մի գրամ ջանք գործադրելու փորձում են իրենց համար շահեկան մտքերը կապել ուրիշների վզին։

      • Հայ says:

        Պարոն Հ.Շ, ես համաձայն եմ,որ փաշինիզմի որոշ տարրեր այդ երկուսի մեջ էլ կան,ես չեմ կարծում,որ նրանք երդվյալ նժդեհականներ են,բայց ինչ՞ իմաստ կա ,որ Փաշինյանը նրանց ասպարեզ բերի և ինքն իրենից ձայներ խլի։ Արդյո՞ք Փաշինյանը այնքան է վախեցած քոչարյանականներից,որ մտածում է ավելի լավ է սրանք 10 տոկոս ինձնից խլեն ,բայց գոնե 1 տոկոսով Քոչարյանականներից։
        Իհարկե՝ ոչ։ Այսօր միակ վտանգը Փաշինյանի համար դա Ռուբեն Վարդանյանն է(Մանեի թե Վալոդի տեսքով,կարևոր չէ)
        Ավելի տրամաբանական է,որ Հայկոյին ասպարեզ բերի հենց հակառակ թիմը(թեև ես նման ենթադրություն, առավել ևս պնդում, երբևէ չեմ անի։

  7. Պարոն Հ.Շ., նչում եք այսպես.
    Իսկ քանի մենք` Ալիևս ու Էրդողանս, թուրքամետ ենք, և սկի հայասեր չենք մեր հաստատ դիրքն այն է որ կը նախընտրենք, որ Փաշինյանը մնայ:
    Ափսոսում եմ, բայց Ձեր գրածի ենթատեքստն է սա: Հուսամ սխալվում եմ:

  8. Շնորհակալություն, պարոն Հ.Շ. *այժմ*-ը բացատրելու համար:
    Ես հասկացա Ձեր գրածներից որ միջին տարիքի եք, երիտասարդ: Դա շատ լավ է: Ես այդ հարստությունը չունեմ` հետևաբար իմ խոսքը մի գուցե չափից շատ կտրուկ է ու անհանդուրժողականությունը արտահայտված: Գնհատում եմ Ձեր ու մյուսների համբերությունը: Սակայն ծավալը ու ուժգնությունը խոտանի ու չարիքի որին Հայաստանի պետականությունը դեմ է առել այս իշխանության օրոք այնքան բախտորոշ են, որ ա) թշնամիները չեն կորցնի *երկնքից* իջեցված (ասենք այսպես) պատմական պահը Հայսատանի վերջը տալու; բ) մտածող, ունակ հայությունը կլքի Հայսատանը և արդյունքում կարևոր էլ չի լինի թե քաղաքապետն ով է: Երբ Դուք ասում եք *Սարգսյան* հասկանում եք յուրաքանչՀանրապետական պայմանավորված է սոսկ անպիտանի, թերկիրթ, չզարգացած

  9. Ուղղում եմ վերջը` ….հասկանու՞մ եք յուրաքանչյուր հանրապետականի, թե ընդունում եք որ կան իրենց մեջ առաջադեմ, ոչկաշառակեր մարդիկ: Նույն կերպ` ես գիտեմ նիկոլականների ճամբարում արժանավոր, իրենց գործում մասնագետ ու լայնախոհ, զարգացած մարդկանց: Կարծում եմ կպատասխանեք որ համաձայն եք: Այս ակնկալիքով շարունակում եմ` երբ որոշում եք կայացնում (որպես փաստաբան) ընդունել փաշինյանին միայն որպես համա-հանցավոր, չմոռանաք որ նա գործող հանցավոր է, օժտված Հայաստան պետության կառավարման լծակներով: Մի պետության, որը այլ հնարավորություն չի ունենա լինելու եթէ իր վերջը տան հիմա: Քաշը այս պատասխանատվության պարտադրում է միքիչ ազնիվ մարդուն ընդունել իր տկարությունը, անհամապատասխանությունը…. ու ասել որ որոնվում է ճիշտ վարչապետ, քաղաքապետ: Ու ողջունել, աջակցել այդ խիզախներին: Նա և իր թիմը, ամեն օր ավելի ամրապնդում են մեր կարծիքը, որ ունենք իմպոտետն իշխանություն ու որ բնազդային վախն է պահում իրենց ամուր կպած պաշտոններին: Դարձել է համոզմունք: Իմ ընկալմամբ, այժմ-ը հավասար է լիակատար հիասթափություն գումարած հասունացած բացարձակ անտարբերություն: Դուք չե՞ք համարում, որ այս հանցանքի թափը անհամեմատելի է փաշինյանին-սարգսյանով փոխելու նամշած վախին: Պետք է ևս մի երկու-երեք տարի՞ անցնի որ պարզ դառնա թե ինչ պատուհաս ունենք որպես երկրի ղեկավար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031