Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ուղղված անտառային հրդեհների կանխարգելմանը

Օգոստոս 08,2023 19:02

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» № 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը՝ ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: Նիստին մասնակցում էին Փրկարար ծառայության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ.Ցուցուլյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին, խմբի ղեկավարը բաց քննարկման, ինչպես նաև գործնական և իրատեսական առաջարկություններ և լուծումներ ներկայացնելու կոչ արեց:

ՓԾ տնօրենը նշեց, որ ըստ արտակարգ դեպքերի, պատահարների վերջին տարիների վիճակագրության զգալիորեն աճ է գրանցվել անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների մասնաբաժնում: Տնօրենն առաջարկեց կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընդգրկել նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և կամավորական փրկարարական կազմավորումների ուժերն ու միջոցները:

Կ.Ցուցուլյանը կանխարգելիչ միջոցառումների շարքում կարևորեց հրդեհների առաջացման սկզբնական փուլում արագ արձագանքման կազմակերպման նպատակով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում կամավորական հրշեջ հենակետերի հիմնումը:
Ներկայումս, անտառամերձ հատվածներում և բնակավայրերում, հանգստյան գոտիներում պարբերաբար իրականացվում են շրջայցեր, հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, այդ թվում նաև ԱԹՍ-ներով, իսկ որոշ հատվածներում, կախված եղանակային պայմաններից, սահմանվում են հերթապահություններ։

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կ․Ցուցուլյանն առաջարկեց աշխատանքներ տանել ըստ հետևյալ ուղղությունների, մասնավորապես, ճանապարհամերձ և ավելի խիտ խոտածածկ տարածքներում չոր խոտերի հնձում, չորացած ճյուղերի էտում և տարածքից հեռացում, անջրպետների ստեղծում, հանգստյան գոտիներում, զբոսաշրջության երթուղիներում տեղադրել հրդեհաշիջման սկզբնական միջոցներ, հրդեհների մասին ուղեցույց-հիշեցումներ, հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, անտառային տարածքներում ջրառի համար նախատեսել ջրավազաններ ու ջրաղբյուրներ, հրդեհավտանգ ժամանակահատվածում անտառային տարածքներում իրականացնել շուրջօրյա հերթապահություն և այլն:

Նիստի ընթացքում մասնակիցներն իրենց հերթին հանդես եկան մի շարք առաջարկություններով: Հանրային իրազեկման նպատակով առաջարկվեց կազմակերպել տեղեկատվական արշավներ, պատրաստել պարզ և ընկալման համար մատչելի տեսահոլովակներ և ապահովել դրանց տարածումը սոցիալական և պաշտոնական կայքերում, հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև իրականացնել լայնածավալ իրազեկման աշխատանքներ հակահրդեհային վարքականոնների վերաբերյալ։

Նիստի ավարտին աշխատանքային խումբը որոշեց անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ ձևավորել մարզային աշխատանքային ենթախմբեր, որոնք տեղերում կիրականացնեն ուսումնասիրություններ, առկա խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031