Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում բոլոր այն դատավորներին, որոնք իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել մեր շարքերը. ՀՀ դատավորների միություն

Օգոստոս 07,2023 21:44
dat

ՀՀ դատավորների միությունը, որը անկախ հասարակական միավորում է, հիմնվել է դատավորների շահերի ընդհանրության, կամավոր անդամության և ինքնակառավարման սկզբունքներով,  ստեղծվել է դատական իշխանությանն աջակցելու, դատավորների իրավունքների պաշտպանության, դատավորների անկախության և դատական իշխանության հեղինակության բարձրացման, անկախ դատական իշխանության առաքելության հանրային ընկալման մակարդակը բարձրացնելու, դատական իշխանության և դատավորների նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման և հասարակությունում իրավունքի գերակայության երաշխավորման նպատակներով։

Իրավասու մարմնի թողտվության հետևանքով Միությունը, համակողմանիորեն անդրադառնալով և արձագանքելով դատական իշխանության և դատավորների անկախության առջև ծառացած մարտահրավերի, փաստացի իրականացնում է նաև գործառույթներ, որոնք ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումներով վերապահված են հենց այդ մարմնին՝ Բարձրագույն դատական խորհրդին։

Վերահաստատում ենք՝ Միությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր առաքելությանը:

Միությանը կարող են անդամագրվել և նրա գործունեությանն իրենց մասնակցությամբ և աջակցությամբ նպաստել ինչպես գործող, այնպես էլ նախկին այն դատավորները, որոնք իրենց գործի նվիրյալներ են, գիտակցում են իրենց սահմանադրական առաքելությունն իրականացնելու ողջ նշանակությունը, միավորված են ընդհանրական այնպիսի գաղափարներով և նպատակներով, ինչպիսիք են՝ դատավորների և դատական իշխանության անկախության, հեղինակության պաշտպանությունը ու ամրապնդումը։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր այն դատավորներին, որոնք իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել մեր շարքերը՝ դրանով իսկ աջակցելով Միության ինքնամաքրմանը:

ՀՀ դատավորների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031