Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով,

Օգոստոս 07,2023 20:54

Սևանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.48մ (06.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։

☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.822 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 145.926 մլն. մ³:

☑️ Արփա-Սևան ջրատարով հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.694 մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 84.741 մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031