Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան․ «Ողբերգությունն այն է, որ մեր ոսկե սերունդն է մորթվել ամեն անգամ, իսկ աղբը միշտ գոյատեւել է»

Օգոստոս 07,2023 20:22

44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով պաշարված Արցախում 120 հազար մեր հայրենակիցների սովամահության, Հայաստանում օրեցօր վատթարացող կյանքի պայմաններում զանազան մասսայական խրախճանքներ կազմակերպելու եւ դրանցում ակտիվորեն ներգրավվածների մասին՝ ասաց․ «Դրանցից շատերը իրենց որդիներին բանակից փախցնելու եւ իմ նմանների երեխաների հաշվին ապրելով չեն էլ ամաչում նման համերգների եւ խնջույքների մասնակցել։ Դրանք այն տեսակն են, որոնք ճարպկությունով, մշտապես խուսանավելով՝ մեր նմանների հաշվին գոյատեւել են։ Եվ այդ տեսակի պակաս չկա։ Ու ստացվում է, որ իրենց նմանների գենը իրավունք ունի գնալու ապագա, իսկ մեր տեսակինը՝ ոչ։

Ողբերգությունն այն է, որ մեր ոսկե սերունդն է մորթվել ամեն անգամ, իսկ աղբը միշտ գոյատեւել է։ Եթե այս մարդիկ ամոթ ունենային, այս ժանտախտի ժամանակ չէին գնա ու չէին մասնակցի նման բաների։

Կարդում էի ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակից կենսաֆիզիկոս Արա Հարությունյանին։ Շատ հետաքրքիր մտքեր ունի։ Մեկն այն է, որ ցանկացած բռնապետ մազոխիստ հասարակության հետեւանք է։ Ու սա շատ նման է մեր այսօրվա հասարակությանը։ Մի մասը մեր այս ողբերգության, ցավի, այսքան զոհերի, տարածքային կորուստների, Արցախում ստեղծված իրավիճակի, սովամահության ֆոնին քեֆ է անում, մյուս մասին էլ, թվում է, թե դուր է գալիս այս դժոխքը։ Այսինքն, արդեն հինգերորդ տարին մենք ազգովի հանդուրժում են այս ամենը։ Ու սրա արդյունքում տականքը ավելի մեծ վստահություն է ձեռք բերում, շարունակում է քանդել պետությունը, մորթել մեր երեխաներին։ Մի մասին մորթում են պատերազմում, մի մասին՝ սողացող պատերազմում, մի մասին՝ նարկոտիկներով, մի մասին՝ խաղամոլությամբ։ Ու այսպես շարունակ։ Դեռ չեմ ասում, այսպես կոչված, «արեւմտյան արժեքներ» ներմուծելու մասին։ Պատկերացնո՞ւմ եք, որոշ երկրներում ուզում են սեքսը ճանաչել որպես մարզաձեւ։ Ու մեր սիրելի ժողովուրդը չի պատկերացնում, որ մոտ ժամանակներում այս ամենը մեզ էլ է սպառնալու»,-ասաց տիկին Մելիքյանը եւ զգուշացրեց, թե բոլորիս ինչ է սպասվում՝ հաշվի առնելով, որ այսօր արդեն Երեւանում կա ջրի խնդիր, ինչի մասին խոսվում է կառավարության նիստերում։

«Ուզում եմ՝ ժողովուրդը պատկերացնի, որ շատ կարճ ժամանակ անց ջրանջատումներից բացի լինելու են նաեւ հոսանքի, գազի մատակարարման անջատումներ։ Այսօր արդեն տեսնում ենք, որ Երևանում վխտում են թուրքեր, պակիստանցիներ, որոնց շատերը հնդիկներ են համարում։ Դրանք ավելի շատ նման են պակիստանցիների։ Իսկ դա այն երկիրն է, որը մինչեւ հիմա Հայաստանը որպես պետություն չի ճանաչել, որի վարձկանները 44-օրյայի ժամանակ թշնամու կողմից մասնակցել են պատերազմին ու ահավոր դաժան վարվել մեր երեխաների հետ>,-ասաց Նաիրա Մելիքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031