ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր telegram սոցիալական էջում տեղեկատվություն է հրապարակել 2023 թ. հուլիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ:
2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022թ. շուրջ 189 հազար, 2019 թ․ 202 հազար զբոսաշրջիկ):
Կարդացեք նաև
Զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն, որը 29%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից: