Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակներ չեն կարող բերել, դրա համար պարտությունները վերածում են տոնի. Խաչիկ Մանուկյանը՝ իշխանությունների մասին

Օգոստոս 07,2023 16:59

«Նրանք, ովքեր եկել էին բարեփոխումներ անելու, այդ բոլորը սուտ, կեղծ օրակարգ էր, խոսում էին արժեքներից, բայց պարզվեց` արժեքները վերացնելու էին եկել»,- «Հայելի» ակումբում ասաց  բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ խոսելով գործող իշխանության մասին:

Նրա խոսքով. «Ամեն ինչ գնալով է’լ ավելի է վատթարանում, որովհետեւ շարունակում ենք հանդուրժել պարտության սիմվոլներին… Դրսից նույնպես տեսնում  են, որ հայերը համաձայնվել են իրենց պարտությունների հետ, ուստի  ծաղրում են մեզ: Այնպիսի ժամանակներ են, որ տեսնում ենք, թե ինչպես են մեծ պետությունները ստիպված իրենց իշխանությունը , տարածքները պահելու համար պատերազմներ մղում: Չարի ու բարու բախումները միշտ էլ լինելու են, բայց մենք հայտնվել ենք չարքապատկանների ձեռքին, որտեղ որեւէ դրական բան չենք կարող ակնկալել…

Եկավ մի շրջան, ասում էր (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.)՝ ապագա կա, եւ դա այն դեպքում, երբ տարավ հզոր հաղթական բանակը ջախջախեց իր անկարողության  պատճառով՝ իր  վախկոտ պաշտպանության նախարարի հետ, որ եկել արդարանում էր, թե հանկարծ չասեք՝ ծախվել եմ …

Մենք  տեսանք Ջերմուկի հարձակումները, մեր զինվորների մոխրանալը, ջահել հայ կնոջը ոչնչացնելը… Պարբերաբար տեսնում ենք ողբերգական դեպքեր, եւ ամեն նման առիթով  իրենք տոներ ու շքահանդեսներ են  կազմակերպում»:

Խաչիկ Մանուկյանը հիշեցրեց. «Պատերազմիc հետո փողոցներն ընկած գոռում էր՝ կեցցեն զոհերը, հիմա էլ սովի, շրջափակման փուլում փառատոներ է կազմակերպում: Այդ մարդիկ հրճվում են, իրենք հասկացել են, որ որեւէ հաղթանակ չեն կարող ժողովրդին բերել, դրա համար պարտությունները վերածել են տոնի: Գինետոները, նման բաները դրա արդյունքն են…Պատահական չէ, որ մինչեււ հիմա պատերազմում հերոսացածների անուններն էլ չի նշվում, դա իրենց համար զուտ թվաբանություն է»:

Բանաստեղծի ձեւակերպմամբ. «Այս ամենից ելք կա, քանի որ այն ոգեղենությունը, որ մեր զինվորները փոխանցել են մեզ, չի կարող կորել,  ինչքան էլ պարտություններ բերեն, ավելին՝ Նիկոլ-Ալիեւ-Էրդողան տրիոն վախեցած է»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031