Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում են Մալաթիա-Սեբաստիայում կատարված սպանության հանգամանքները․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Օգոստոս 07,2023 15:34

2023 թվականի օգոստոսի 7-ին` ժամը 01:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից հայտնել են, որ ժամը 01:03-ին նշված անձը՝ Արսեն Հովսեփյանը, մահացել է:

Դեպքի առթիվ 2023 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն:

Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի 52 հասցեի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, 9X19մմ տրամաչափի կրակված պարկուճ, փամփուշտի գնդակի բեկոր, իսկ նույն տան արտաքին պատի մեջից` 1 գնդակ: Դեպքի վայրի զննությամբ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակված հետքեր:

Պարզվել է, որ դեպքից անմիջապես հետո, տուժող Ա․Հովսեփյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով: Բուժկենտրոնի ավտոկայանատեղիում կատարված զննությամբ հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ արնանման նյութի հետքեր:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատաապրանքագիտական համալիր, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:

Ստացվել են դեպքի վայրը ֆիքսող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել է քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ պարզելուն, հանցագործության գործիք զենքը, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելուն ուղղված հանձնարարություն։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031