Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածեր կան, որ ռուս խաղաղապահները Ադրբեջանի հետ մեկտեղ են մեզ բլոկադայի են ենթարկել. Արթուր Օսիպյան

Օգոստոս 07,2023 15:32

Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքի իր էջում  ուղիղ միացմամբ հիշեցրեց, որ դիմել էին ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք ապահովեին  իրենց խաղաղ երթի անվտանգությունը դեպի Հակարի կամուրջ:

«Մենք ստացել ենք մի անհեթեթ պատասխան, որ  երթի անվտանգության ապահովում՝ ըստ նոյեմբերի 9-ի չկա: Հիմա թող ռուսներն ինձ բացատրեն, թե ինչ տարբերություն՝ մե՞կ մեքենա է խաղաղ բնակիչներով երթեւեկում Լաչինի միջանցքով, թե 10 մեքենա, կամ 100, եթե այնտեղ խաղաղ բնակիչներ են: Ինչ վերաբերվում է նրան, որ պետք է ստուգեն, թե զենք-զինամթերք չեն տեղափոխում, մենք դեմ չենք, խնդրեմ, թող գան, ստուգեն: Կխնդրենք, որ մեր ոստիկանությունն էլ իրենց աջակցի, որ մենք՝ կազմակերպիչներս, համոզված լինենք, որ երթը խաղաղ է»,- ասաց  Օսիպյանը:

Նրա խոսքով. «Ռուսները, փաստորեն, հրաժարվում են իրենց վրա վերցրած պարտականություններից… Եվ մեծ կասկածանքներ կան, որ ռուս խաղաղապահները հենց Ադրբեջանի հետ մեկտեղ  են մեզ բլոկադայի ենթարկել: Ստացվում է՝ ոչ թե խաղաղապահներ են, այլ օկուպացիոն զորքեր»:

Արթուր Օսիպյանը կոչ արեց չընկճվել. «Պայքարը շարունակվում է… Ռուս խաղաղապահները (իրենց հրամանատարության ու Կրեմլի մասին է զրույցը գնում) իրենց դեմքը ցույց տվեցին, որ Արդբեջանի հետ միասին են»:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031