Ermenihaber. Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարության համաձայն՝ օգոստոսի 7-ին Մարմարա ծովի ափերին, հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա քաղաքում 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Ստամբուլ, Բուրսա և Քոջաէլի քաղաքներում:
Նույն օրը հայտարարությամբ է հանդես եկել նաև Քանդիլլի աստղադիտարանը և երկրաշարժերի գիտահետազոտական ինստիտուտը:
Ինստիտուտի տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ: