Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի զարգացումներին, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերաակտիվացմանը, Սև ծովի անվտանգությանը և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: