«Ազատություն». Խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սազոնովը Լաչինի միջանցքի ապաշրջափակման քաղաքացիական նախաձեռնության անդամներին այսօր գրավոր պատասխանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցումը, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովումը։
«Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», – նշված է պատասխանում։
Արձագանքելով ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկատվությանը, որ օգտելով ավտոերթի պատրվակից՝ ռուսական զորակազմը խաղաղ երթի ժամանակ Հակարիի կամրջի անցակետի մոտ հնարավոր է ուժ կիրառի ադրբեջանական ուժերի նկատմամբ, խաղաղապահ զորակազմից հերքել են դա՝ ընդգծելով՝ բողոքի խաղաղ ակցիաները խաղաղապահ զորակազմի համար հիմք չեն որևէ ռազմական գործողության իրականցման համար։
Կարդացեք նաև