Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ կանխատեսումների՝ Հայաստանն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր. վերլուծություն

Օգոստոս 07,2023 13:22

Ըստ ժողովրդագրության շարժի կանխատեսումների Հայաստանն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: 2100 թվականին Հայաստանում բնակվելու է ընդամենը 2 մլն հայ, ըստ Աշխարհի բնակչության հեռանկարները տվյալների բազայի (տես առաջին գծապատկեր): Ակնկալում է որ Հայաստանի բնակչությունը կամ մնալու է մոնոէթնիկ և տարիների ընթացքում քչանալու է կամ բնակչության մի մասը փոխարինվելու է այլ ազգերով (ռուսներ, հնդիկներ):

Գծապատկեր 1. Հայաստանի բնակչության կանխատեսում

Կանխատեսվող տրենդը հիմնված է մինչև 2019թ. գրանցված տվյալների հիման վրա: 2022 թվականին գրանցվեց մեծածավալ կապիտալի և աշխատուժի արտահոսք Ռուսաստանի Դաշնությունից որի մի մասը հայտնվեց Հայաստանում: Այս հանգամանքը դեռևս հաշվի չի առած այս կանխատեսման մեջ: Ըստ մեր նախնական գնահատականի Հայաստանում հաստատվել է 100-120 հազար ՌԴ քաղաքացի, որի Հայաստանի ազգաբնակչության 3-4 տոկոսն է: Սա որոշ չափով մեղմել է ժողովրդագրական խնդիրը: Նշենք նաև, որ Հայաստանում արդեն հաստատվել են մեծ քանակությամբ հնդիկներ և պետք է լուծել նրանց ապագա ինտեգրման հարցը:

Գծապատկեր 2-ում ներկայացված է Հայաստանի բնակչության կանխատեսման տարիքային կազմը:

Գծապատկեր 2. Հայաստանի բնակչության տարիքային բաշխումը ըստ տարիների

Ուշադրություն դարձրեք 1990 թվականին, երբ Հայաստանի բնակչությունը համեմատաբար երիտասարդ էր` 38 տոկոսը 20 տարեկանից ցածր էր: Մինչև այդ պահը գրանցվել էր ազգաբնակչության աճի զգալի տեմպ, որը հանկարծակի հետընթաց ապրեց: Հետընթացի պատճառները մի քանիսն են` Սպիտակի երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում և տնտեսական անկում (Հայաստանում այդ տարիներին հիպերգնաճը ամենաբարձրն էր), Արցախի պատերազմ: Ընդհանուր 1990-1995 ժամանակահատվածում բնակչությունը կրճատվեց 9 տոկոսով: Նշենք, որ Վրաստանում, որտեղ առկա չէր երկրաշարժը և պատերազմական դրությունը, նույն ժամանակահատվածում գրանցվել էր բնակչության 8 տոկոս անկում, իսկ Ադրբեջանում, սակայն, 7.3 տոկոս աճ: Սա բացատրվում է նրանով, որ Ադրբեջանը բնակչության կենսամակարդակը ավելի ցածր էր և կենսամակարդակի մեծ փոփոխություն չի արձանագրել պատերազմի և տնտեսական փոփոխությունների ֆոնին: Ադրբեջանի բնակչությունը 1990 թվականին 7.2 մլն էր, 2020թ. արդեն 10.2 մլն:

Եթե շարունակենք Հայաստանի աճի 1990 թվականի աճի տենդենցը, առանց հաշվի առնելու աշխարհաքաղաքական փոփոխությունները, ապա Հայաստանի բնակչությունը 2020թ. պետք է հատեր 4 միլիոնը:

Ներկայացնենք ՀՀ ազգաբնակչության կանխատեսման սեռատարիքային կազմը (գծապատկեր 3):

Գծապատկեր 3. Հայաստանի բնակչության սեռատարիքային կազմի կանխատեսում

Գծապատկերում երևում է հստակ դիսբալանս տղամարդկանց և կանանց քանակի միջև: Իգական սեռի ընդհանուր ներկայացուցիչների թիվը այս պահին մոտ 12 տոկոսով գերազանցում է արական սեռին և այս դիսբալանսը դեռ երկար տարիներ շարունակվելու է: Հայաստանում առկա է սելեկտիվ աբորտների խնդիրը: Մինչև 20 տարեկան տղաների թիվը 2020թ. 13.5 տոկոսով գերազանցում է աղջիկների թիվը:

Ըստ կանխատեսման առկա է նաև աշխատուժի կրճատման զգալի խնդիր: Այս պահին բնակչության 53%-ն, այսինքն` մոտ 1.5 մլրդ մարդ, գտնվում են 20-59 տարեկան խմբում: 2050 թվականին կանխատեսվում է, որ 48 տոկոսը, կամ 1.3 մլրդ մարդ է գտնվելու այդ խմբում, իսկ 2100 թվականին 44% տոկոսը, կամ 0.5 մլրդ մարդ է գտնվելու աշխատանքային տարիքի մեջ:

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ

Tvyal.com կազմակերպության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031