Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր պայուսակներ՝ առաջին անհրաժեշտության գրենական պարագաներով:
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով հնարավոր չէ այս ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել ավանդական դարձած ծրագիրը: Հաշվի առնելով նաև խանութներում դպրոցական պայուսակների պակասը՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:
Ըստ այդմ.
☑️ մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր,
☑️ ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ, կարող են տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել,
Կարդացեք նաև
☑️ լրացուցիչ խնդրանք. ովքեր տանն ունեն առաջին դասարանի այբբենարաններ (բարվոք վիճակում), նույնպես կարող են հանձնել դպրոցների հավաքագրման կետեր:
☑️ Ովքեր մինչև սեպտեմբերի մեկը հնարավորություն չեն ունենա ձեռք բերել պայուսակներ, կարող են օգտվել հավաքագրման կետերից։
📌 Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու, բարության ու գիտելիքի լույս տարածելու:
📎Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 047 95 11 96 հեռախոսահամարով։
ԱՀ ԿԳՄՍ նախարարություն