Պահպանողական կուսակցությունը
– հիմք ընդունելով՝
Տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին միջազգային իրավունքի սկզբունքը,
ՀՀ Քրեական օրենսգրքի 421 հոդվածը (Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով),
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Ընտրական օրենսգիրքը,
– կարևորելով՝
ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը միջազգային հարաբերություններում և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում,
ՀՀ մարզերի համաչափ զարգացումը և քաղաքացներին հավասար հնարավորությունների տրամադրումը,
ՀՀ քաղաքացիների՝ անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի իրացումը,
ՀՀ իշխանություններից պահանջում է՝
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև բանակցություններում ներառել Ադրբեջանի կողմից բռնազավթված, ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման և վերջինիս Հայաստանին վերադարձման հարցը,
ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության քարտեզագրային խախտումներ իրականացնողներին,
ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ կազմակերպել Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
Արծվաշենն իհարկե կարևոր է մեզ վերադարձնելը, բայց այդ դեպքում աշխատելու է հայելային սկզբունքը և թշնամին դրա դիմաց ստանալու է մեծաքանակ անկլավներ։ Այսինքն, այս պահին ով առաջ է քաշում Արծվաշենը վերադարձնելու հարցը, նա անուղղակիորեն առաջ է քաշում Հայաստանի տարածքից անհամեմատ շատ տարածքով անկլավներ թուրքին տալու հարցը։ Դա նիկոլի խորամանկ քայլն է, որն իր “քաղաքակիրթ” հարևանին խոստացել է հանձնել իր բառերով ասած էյվազլի, քյարքի և մյուս թուրքական անուններ դրած հայկական տարածքները։ Ստացվում է, որ “Պահպանողական” կուսակցությունը ձիու քայլով ծառայություն է մատուցում նիկոլին։ Տղերք, լավ մտածեք, թե ինչ է ստացվելու և միայնակ ցաք ու ցրիվ առաջարկներ մի արեք։
Ես չեմ հիշում, դուք երբևիցե նիկոլի հրաժարականը պահանջած կաք?: Եթե չեք պահանջել, ուրեմն ամեն ինչ ձեր մասով պարզ է – թե դուք ում դուդուկն եք նվագում, իբր թե ընդդիմություն եք։