Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցն է եղել։
Հիշեցնենք, որ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել։ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Նրան կողմ է քվեարկել 22, դեմ՝ 9 պատգամավոր։
ԱԺ արտահերթ նստաշրջանին մասնակցել են նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ