Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքն ապրելու, տեղաշարժվելու համար պետք է հարմար լինի բոլորին: Որոշումների հիմքում չպետք է ընկած լինի մարդկանց «հարմարների և ոչ հարմարների» բաժանումը. Մանե Թանդիլյան

Օգոստոս 07,2023 10:30

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ Երևանը զավթած իշխանությունները սոսկ հայտարությունների մակարդակում պնդում են, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները՝ առաջին հերթին երեխաները, պետք է ունենան հասարակությունում ներառվելու բոլոր հնարավորությունները, զուգահեռ իրականությունում Վանաձորից Երևան հասած հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարողանում օգտվել հանգստի ու ժամանցի հասարակական վայրից, ինչպես հարիր է քաղաքակիրթ աշխարհին ու հարազատ մայրաքաղաքին՝ ջերմ, բարի, հոգատար…

Այն, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած տեսակի խտրական վերաբերմունք պետք է բացառվի, դատապարտվի ու պատժվի, դա քննարկման ենթակա չէ։ Բայց սա կարկառուն օրինակ է նաև այն բանի, որ Երևանը ներառականության լրջագույն խնդիրներ ունի՝ սկսած անընդհատ շահարկվող թեքահարթակների և այլ ենթակառուցվածքների բացակայությունից ու անհարմարությունից, քաղաքային տրանսպորտի անհասանելիությունից, նոր կառուցվող ուսումնական անմատչելի հաստություններից մինչև դրանց արդյունքում քաղաքացիների կողմից ձևավորվող ոչ ճիշտ վերաբերմունք և մոտեցում։

Եվ եթե այս ուղղությամբ քաղաքային իշխանությունները պատշաճ վերահսկողություն սահմանեին, ապա այսօր ոչ մի տնտեսվարողի մտքով անգամ չէր անցնի այս երեխաներին ոչ պարկեշտ ձևով ընդունել կամ սպասարկել։

Քաղաքն ապրելու, տեղաշարժվելու համար պետք է հարմար լինի բոլորին, քանի որ յուրաքանչյուր մարդ արժեք է, ու ոչ մի դեպքում որոշումների հիմքում չպետք է ընկած լինի մարդկանց «հարմարների և ոչ հարմարների» բաժանումը։

Խնդիրը բոլորինս է, և անելիք ունենք բոլորս՝ սկսած անհատական մակարդակում ընկալում և գիտակցություն փոխելուց, ավելի հանդուրժող, բարի ու հոգատար հասարակություն կրթելուց, մինչև աշխատանք տանելը ավելի բարձր օղակներում՝ պետություն, քաղաքային իշխանություններ, մասնավոր հատված։

Երևանը պետք է ապրելու քաղաք լինի բոլորիս համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031