Քանի որ անհիմն շահարկվում է «Ջրաշխարհ»-ի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը:
Այսօր ժամը 13:00 -ի սահմաններում երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ` հաշմանդամություն ունեցող 8 երեխաների ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել «Ջրաշխարհում» գործող ներքին կանոնակարգին:
Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել:
Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկալելու հարցում, և այսօրվանը ևս բացառություն չէր լինելու:
Կարդացեք նաև
Հ.Գ. Ջրաշխարհի տնօրինությունը պատրաստ է հանդիպման և կատարվածի պարզաբանման համար:
Հաջորդիվ կներկայացնենք նաև հավաստի փաստեր կատարվածից:
Ջրաշխարհ