Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բացում»–ը պահանջում է ԱԳՆ–ից ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին

Օգոստոս 07,2023 10:04

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պահանջում է, որ «հրատապ կարգով ներկայացվեն բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին, այդ թվում՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ, ՄԱԿ ԱԽ, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, ՄԲ, ՉԺՀ և այլն՝

ա) Արցախի շրջափակումը դադարեցնելու և հումանիտար աղետը կանխելու նպատակով:

բ) պաշտպանելու և վերադարձնելու հուլիսի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան եկող բուժառու, ՀՀ քաղաքացի պրն Վագիֆ Խաչատրյանին, որն առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից,

գ) պաշտպանելու և վերադարձնելու օգոստոսի 1-ին ադրբեջանցիների կողմից առևանգված Շուշի քաղաքից տեղահանված Հին Շենի բնակիչ պրն Ռաշիդ Բեգլարյանին:

Շրջափակումից ի վեր բոլոր գործողությունների մասով կատարված աշխատանքները՝ հաստատված և ուղարկված փաստաթղթերը, դիմումները պետք է ներկայացվեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031