Համահայկական ամառային 8-րդ խաղերին սպորտային պարերի մրցույթում 14-ամյա սյունեցի Սյունե Ստեփանյանն արժանացավ 3-րդ մրցանակային տեղին՝ բրոնզե մեդալին։ Սյունեն Գորիսի «Վահե Մելքումյան» պարային դպրոցի սան է, 7 տարեկանից հաճախում է պարի դպրոց։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի հիմնադիր եւ Սյունեի մարզիչ Վահե Մելքումյանը։ «Հավատում էի Սյունեի հաղթանակին, նույնիսկ սպասում էի ավելիին, բայց այս արդյունքն էլ գոհացուցիչ է»,-ասաց Վահե Մելքումյանը։
Կարդացեք նաև
Ի դեպ, Սյունեն Սյունիքի 124 հոգանոց պատվիրակության միակ անդամն է, որ ներկայացավ սպորտային պարերի մրցույթում։
Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Համահայկական խաղերից առաջ հաջողություն մաղթեցի Սյունիքի միասնական և ուժեղ թիմին»,-ֆեյսբուքի իր էջում գրառում է արել մարզպետը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ