Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը կարողանում է մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել»․ Արայիկ Հարությունյան 

Օգոստոս 06,2023 23:36

«Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքը մեզ համար վառ ապացույցներից է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է: Մի մարդ, որը որեւէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առեւանգվում եւ ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, եւ ամենածանր հոդվածներով փորձում են մեղադրել, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, եւ Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է»,- այս մասին այսօր Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա ներկայացմամբ՝ եթե Ադրբեջանը կարողանում է մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել։

Հարությունյանն ասել է, որ փորձում են ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջոցով  տեղեկություններ ստանալ Վագիֆ Խաչատրյանի մասին. «Կարծես առողջականի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երեւան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք եւ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարեւոր է եւ հետագա մեր բոլոր շփումներում, մեր քայլերում, մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հենց այն ցուցիչն է լինելու, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածների նկատմամբ»։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031