Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ղազարյանը ոչ միայն մեծ բեմադրիչ էր, այլև փայլուն դերասան

Օգոստոս 06,2023 23:31

Այս անգամ տխուր տեքստերի փոխարեն ուզում եմ պատմել բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բազմավաստակ դասախոս, դոցենտ Հրաչյա Ղազարյանի հզոր արվեստագետ տեսակի մասին։ Նա իր ձեռքերով շենքի նկուղային հարկում փորել և ստեղծել է «Փոսի» թատրոնը։

1978 թ. հունիսի 3-ին ստեղծվեց Երևանի Երիտասարդական փորձարարական թատրոնը։ Այդ թատրոնի մասին մինչև այսօր խոսում են և խոսելու են որպես իր ժամանակի հաջողված և լավագույն թատերական օջախներից մեկը։ Իսկ ես իմ կողմից փոքրիկ ավելացում անեմ, որ ոչ միայն իր ժամանակի, այլև բոլոր ժամանակների լավագույններից մեկն է այդ թատրոնը։

Իտալիայից Հայաստան է բերել Գրան Պրի, աշխարհահռչակ արվեստագետների ուշադրությունը հրավիրել է հայաստանյան թատերարվեստի և մշակույթի վրա։
Հրաչյա Ղազարյանը ոչ միայն հրաշալի ու մեծագույն մարդ ու ռեժիսոր էր, այլև փայլուն դերասան։ Այս նկարները պեղել ենք իր անձնական ֆոտոալբոմից։ Երանի աչքերիս, որ գոնե Վարպետիս նկարներով տեսնում եմ բեմում։

Այս հսկան իր հետևից թողել է թատերարվեստի հսկայական պատմություն և այդ հսկայական պատմությունը բառերով պատմել կամ մի քանի նախադասությամբ վերարտադրելն անհնար է։
Բայց ես ուզում եմ հնարավորինս շատ պատմել ու խոսել այս ֆենոմենի մասին, որովհետև այս կորուստը միայն իմը չէ, այլև բոլորինս, ամբողջ հայ ազգինը…

Բայց Հայաստանն իր մեծագույն դեմքերին պահել չգիտի,ամեն օր ավելի եմ համոզվում… Մենք անփույթ ու անտարբեր ազգ ենք։

Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵԹԿՊԻ-ի Հրաչյա Ղազարյանի ղեկավարած արվեստանոցի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031