Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Երբ միջազգային դերակատարները մեզ դրդում են Բաքվի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, հետո հորդորեն երկխոսել»․ ԱՀ նախագահ

Օգոստոս 06,2023 22:29

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությանը։

Լրագրողի դիտարկմանը՝ միջանցքը բացելու փոխարեն բոլորն Արցախին մղում են Ադրբեջանի հետ երկխոսության, Հարությունյանն ասել է՝ երկխոսություն ստիպողաբար չի լինում։

«Կարծես լուռ համաձայնություն կա, որ մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ եւ Ադրբեջանն օգտագործելով ճնշման մեթոդը․․․ բայց սա արդեն ճնշման մեթոդ չէ, գտնվում ենք այն կարգավիճակում, որ ցեղասպանության եզրին ենք։ Դրա համար դա երկխոսություն անվանել չի կարելի, մեզ դրդում են ընդունել Ադրբեջանի պայմաններն ու պահանջները, որը մեզ համար անընդունելի է»,-ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝  ցանկացած երկխոսություն, հանդիպում առաջին հերթին պետք է իրավահավասարության, արժանապատվության եւ իրավունքների շրջանակներում լինի։ Մինչդեռ, ըստ ԱՀ նախագահի, այդ երեք սկզբունքները խախտված են․«Դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել  երկխոսություն։ Դրա համար մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակելու ենք միջազգային հանրությանը պնդել՝ հարգել մեր իրավունքները։ Այդ առումով դեռ կա գործիքակազմ։ Ի դեպ, ես առաջիկա օրերին հատուկ կոչով դիմելու եմ միջազգային հանրությանը, մանավանդ դերակատարներին՝ կոնկրետ առաջարկներով կամ պահանջներով, քանի որ երբ դրդում են երկխոսության Բաքվի հետ, պետք է ստեղծեն այդ պայմանները, որից հետո մեզ հորդորեն հանդիպում կամ երկխոսություն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031